
«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրիմսկում

Հուլիսի 13-27-ն «Արարատն» արտագնա ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրասնոդարի շրջանի Կրիմսկ քաղաքում: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:
Հավաքի ընթացքում նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ: Առաջին խաղն «Արարատը» կանցկացնի հուլիսի 15-ին: Մրցակիցն է Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարը»:
Այս հավաքից առաջ Հայաստանի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Արարատը» համալրումներ ունի: Ակումբն արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի և ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ: Արձակուրդից վերադարձել և «Արարատին» է միացել թիմի ավագ Ալեքսանդր Ռակիչը:
Սիրարփի Աղաբաբյան