Բաժիններ՝

Տղամարդը պարտքը ստանալու նպատակով առևանգել է տուժողին, ծեծի ենթարկել, շան վզկալը կապել պարանոցին

Դատարան է ուղարկվել առևանգման դեպքով հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով տուժող տղամարդուն առևանգելու և նրանից իր պարտք տված գումարը ստանալու նպատակով գնացել է նրա տուն, որտեղից բռնության գործադրմամբ՝ ձեռքերը ոլորելու եղանակով տանից դուրս է բերել նրան և խաբեությամբ, վերջինիս տուն ուղևորվելու և այնտեղ գումարային հարցերը պարզաբանելու կեղծ խոստումով նրան նստեցրել է տաքսի մեքենան, տեղափոխել ավտոկայան, այնուհետև առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, և դա գործադրելու սպառնալիքով, այն է՝ նրա կամքին հակառակ մի քանի ժամ այլ ավտոմեքենայի բեռնախցիկում պահելով, ծեծի ենթարկելով, մուրճով հարվածներ հասցնելու սպառնալիքով, տուժողի անօգնական վիճակն ընդգծելու նպատակով, շան վզկալը պարանոցին կապելով՝ նրան ազատ թողնելու դիմաց, նրանից պահանջել է իրեն պարտք տված գումարները:

Նախկինում չդատապաևրտված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով առևանգման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետեր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս