Վաղինակ Շուշանյանը կոչ է անում պատգամավորներին՝ հրապարակայնորեն վայր դնել մանդատները
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբության իր էջում գրել է.
«Կոչս` բոլոր պատգամավորներին, ովքեր իրենց համարում են ժողովրդի կողմից ընտրված.
Քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ դուք միևնույն է՝ ոչինչ չեք կարողանում փոխել, ազդել որոշումների վրա, ժամանակ առ ժամանակ անում եք քայլեր դիվիդենտներ շահելու համար, որոնք ի նպաստ հանրությանը չեն ծառայում`
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ
Հրապարակայնորեն վայր դրեք ձեր մանդատները՝ թողնելով դաշտը նրանց, ովքեր ապօրինի, հակասոցիալական, հակամարդկային որոշումներ են կայացնում:
Դրանով դուք կստեղծեք քաղաքական ճգնաժամ` առաջին հերթին չլեգիտիմացնելով այդ որոշումնեին ու որոշողներին…»: