Կրեմլում չեն լսել Պուտինին ուղղված Պամելա Անդերսոնի նամակի մասին
Կրեմլում չգիտեն հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնի բաց նամակի մասին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ կոչ է արվում կետերի մսով բեռնված նավին թույլ չտալ անցնել ռուսական ջրերով:
«Ոչ, մենք դրա մասին չգիտենք»,-RIA Novosti-ն փոխանցում է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը:
Հիշեցնենք, որ նամակում դերասանուհին խնդրում է խոչընդոտել Իսլանդիայից Ճապոնիա ֆինվալի միս տեղափոխող նավի տեղաշարժը: Անդերսոնն ահազանգում է, որ Winter Bay նավով ֆինվալի մոտ 1700 տոննա միս է տեղափոխվում: