
Արդյո՞ք գտնված զարմանահրաշ էակը ջրահարս է

Մեքսիկայի Վերակրուս նահանգում ջուրը ափ էր շպրտել զարմանահրաշ մի էակի: Սոցիալական ցանցերը պայթեցին. սա իրական ջրահա՞րս է, թե՞ ոչ:
Ինչեր ասես, որ չենթադրեցին մարդիկ սոցիալական ցանցերում: Բոլորը ցանկանում են հավատալ հեքիաթի: Իսկ պատասխանը շատ պրոզաիկ է. իրոք սա առասպելական էակ է, բայց այն «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի ռեկվիզիտներից է: Ֆիլմը նկարահանվել է 2011թ. այդ շրջանում: Այն, որ ջուրն այդ էակին ափ էր շպրտել, ուղղակի պատահականություն էր:
Սակայն, նրանք, ովքեր հավատում են, որ սա իրական ջրահարս է՝ ավելի շատ են: Մարդիկ այնքան են ցանկանում հավատալ հեքիաթի, որ մեքսիկացի գիտնականներին կոչ են անում կատարել այդ էակի դիահերձում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը