Բաժիններ՝

Հունիսին գնանկում է եղել

 

2015թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.0% գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ սպառողական գներն աճել են 5.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 5.2%, ոչ պարենային ապրանքներինը` 7.0%, ծառայությունների սակագները` 4.1%, իսկ հունվար-հունիսին 2014թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 5.1%, 5.6%, 5.7% և 3.7%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.1-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.5%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս