Բաժիններ՝

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենածեր բնակիչը

Մոլորակի ամենածեր բնակիչը՝ ճապոնացի Սոկորի Մոմոյին, մահացել է 112 տարեկանում երիկամային անբավարարությունից, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:

Մոմոյին ծնվել է 1903թ. փետրվարի 5-ին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Աշխատեl է որպես քիմիայի ուսուցիչ, ապա՝ դպրոցի տնօրեն:

2014թ. նրա անունը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Երկրի ամենածեր 5 մարդկանցից մեկը:

Մոմոյին երկրագնդի ամենածեր բնակչի կոչումն ստացավ 2014թ. հունիսի 8-ին ամերիկացի Ալեքսանդր Իմիչի մահից հետո, ով 111 տարեկան էր:
Մոմոյին ուներ 3 երեխա, 11 թոռ ու 32 ծոռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031