Ամերիկայի գավաթի եզրափակչի ժամանակ չիլիացի երկրպագուները հարձակվել են Մեսսիի ընտանիքի վրա
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ընտանիքի անդամները թաքնվել են հեռուստատեսային խցում:
Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ չիլիացի երկրպագուները «Նասիոնալ» մարզադաշտի տրիբունաներում ճանաչել են Լիոնել Մեսսիի ծնողներին և սկսել են վիրավորել նրանց:
Մեսսիի ծնողներից բացի խաղին ներկա են գտնվել նրա երկու եղբորորդիները և երկու հարազատ եղբայրները, որոնցից մեկը` Ռոդրիգոն, հարված է ստացել դեմքին:
Հարձակման պատճառով Մեսսիի ընտանիքը ստիպված է եղել թաքնվել հեռուստատեսային խցում: Կոնֆլիկտային իրավիճակին խառնվել է Չիլիում Արգենտինայի դեսպան Խինես Գոնսալես Գարսիան, և ներողություն է խնդրել պատահարի համար Մեսսիի հարազատներից, հայտնում է Сope.es-ը:
Խաղն ավարտվել է հետխաղային 11 մետրանոց հարվածաշարաով, որն ավարտվել է 4:1 հաշվով` հօգուտ Չիլիի հավաքականի:
Խաղի հիմնական և ավելացված ժամանակում հավաքականներից ոչ մեկը չի կարողացել գոլ խփել:
Չիլիի հավաքականը 2017 թ. Կոնֆեդերացիայի գավաթի ուղեգիր է վաստակել, որը տեղի է ունենալու Ռուսաստանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը