
Միրանդա Քերի նոր լուսանկարները՝ արված Swarovski-ի համար

Նախօրեին Swarovski-ի դեմք Միրանդա Քերը ներկայացրել է հանրությանը իր զարդերի սեփական հավաքածուն, որն ստեղծվել է ոսկերչական բրենդի հետ համատեղ, հայտնում է WWD պարբերականը:
Հատուկ ավստրիական ապրանքանիշի սիրահարների համար մոդելը մշակել է «խորհրդանշական դիզայն», որի հիմքում ընկած են եղել Ֆաթիմայի ձեռքը, Ամենատես աչքը, աստղեր.
Swarovski-ի ստեղծագործական տնօրեն Նատալի Կոլենի խոսքով՝ Քերը ընկերության ոգու մարմնացումն է:
Բացի շնորհանդեսին ներկա Միրանդայի լուսանկարներից համացանցում են հայտնվել նաև մոդելի գովազդային արշավի առաջին լուսանկարները: