
Օռլանդո Բլումի նոր ընկերուհին բրազիլուհի մոդել է

Օռլանդո Բլումը նոր սիրավեպ է սկսել: Դերասանին նկատել են բրազիլացի մոդել ու դերասանուհի Լուիզա Մորալեսի ընկերակցությամբ: Ինչպես գրում է spletnik.ru-ն, կասկած չկա, որ դա պարզապես ընկերություն չէ՝ ճապոնական ռեստորանում ժամադրւթյան գնալիս դերասանները միմյանց ձեռք են բռնել, համբուրվել են:
«Նրանք սուշի են կերել, սակե են խմել ու կոկտեյլներ: Օռլանդոն ու այդ աղջիկը հայացքներ էին փոխանակում ու համբուրվում ամբողջ ընթրիքի ժամանակ»,-պատմել է ականատեսներից մեկը:
Հայտնի է, որ Լուիզան 10 տարով փոքր է Բլումից: Նկարահանվել է ոչ այնքան հայտնի սերիալներում, նկարահանվում է ամսագրերի համար ու իր ուժերն է փորձում նաև որպես լուսանկարիչ:
Հիշեցնենք, որ Օռլանդոն 2013 թվականին բաժանվել է մոդել Միրանդա Քերից: