
Կարա Դելևինը հեռանո՞ւմ է մոդելային բիզնեսից

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Կարա Դելևինը որոշել է հեռանալ մոդելային բիզնեսից:
Storm Model Management գործակալությունում աշխատող աղբյուրները պնդում են, որ մոդելը չի երկարաձգել պայմանագիրը, գրում է spletnik.ru-ն:
«Կարան գործակալությունը լքել է անցած ամիս: Նա վստահ է, որ կարող է հաջողությունների հասնել կինոյում, քան մոդելային բիզնեսում», հայտնել են աղբյուրները:
Storm Model Management-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից, սակայն ԶԼՄ-ները նկատել են, որ գործակալության կայքից մոդելի պորտֆոլիոն անհետացել է:
Դելևինի կարիերան կինոյում սկսվել է 2012-ին Ջո Ռայթի «Աննա Կարենինա» ֆիլմով: Դրանից հետո նա հանդես է եկել Քրիս Ֆոգինի «Լոնդոնյան դաշտեր», Մայքլ Ուինթերբոթոմի «Թղթե քաղաքներում», «Պեն» ֆիլմում:
Հայտնի է, որ մայիսին ռեժիսոր Լյուկ Բեսոնը Դելևինին հրավիրել է գլխավոր հերոսուհուն մարմնավորել «Վալերիան ու հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմում: