Բաժիններ՝

Ուտելուց հետո քայլելու 6 առավելություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո քայլելը կարող է հրաշքներ գործել: Այն հատկապես կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, արագացնել մարսողությունը, օգնել այրել կալորիաները:

Հետազոտողները պարզել են, որ եթե ամեն օր անմիջապես ճաշից հետո 100 քայլ քայլեք, ապա կնկատեք, թե որքան է լավացել ձեր առողջական վիճակը:

Քայլելն ու մարսողությունը

Եթե ճաշից հետո փքվածության զգացողություն ունեք, ապա դուրս եկեք քայլելու: Մարսողությունը սնունդը յուրացնելու գործընթացն է, այն սկսվում է անմիջապես ուտելուց հետո և կարող է ուժեղանալ, երբ քայլում եք: Քայլքը խթանում է ստամոքսաթթվի արտազատումն ու օգնում է կանխարգելել ստամոքսի շատ խնդիրներ, ներառյալ՝ մարսողության խանգարումներն ու այրոցքը:

Կարդացեք նաև

Արագացնում է նյութափոխանակությունը

Ցանկանո՞ւմ եք քաշ կորցնել: Սկսեք ուտելուց հետո քայլել: Ձեր նյութափոխանակությունը կարևոր դեր ունի քաշը կորցնելու գործում: Որքան արագ է նյութափոխանակությունը, այնքան արագ եք այրում ավելորդ ճարպերը:

Նվազեցնում է տրիգլիցերիդները

Տրիգլիցերիդների բարձր մակարդակի ժամանակ ճարպի մասնիկները հոսում են արյան միջով, որն էլ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո քայլելով՝ կարող եք ճնշել տրիգլիցերիդների կենտրոնացումը՝ բարձր յուղայնությամբ ուտելիքներից հետո:

Ավելի լավ եք քնում

Եթե գիշերը քնելու հետ կապված խնդիրներ ունեք, ապա սկսեք ուտելուց հետո քայլել, և ամբողջ գիշեր հանգիստ կքնեք: Քայլելն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը և լավացնել արյան շրջանառությունը:

Նվազեցնում է շաքարի մակարդակը

Ուտելուց հետո ընդամենը 15 րոպե զբոսնելու միջոցով կարող եք իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սա հրաշալի լուր է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարախտով:

Օգնում է կորցնել ավելորդ կիլոգրամները

Եթե ցանկանում եք քաշ կորցնել, սակայն մարզումները ձեզ համար չեն, ապա սկսեք քայլել անմիջապես ուտելուց հետո: Քայլելն օգնում է այրել կալորիաները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս