Բաժիններ՝

«Հո ամբողջ հայ ազգը հղի չէ՞, մենք ունենք նաև տղամարդիկ. չի կարելի նման վտանգավոր օրինագիծ ընդունել». Մ. Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը և կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին այն մասին, թե ինչ վտանգներ է պարունակում հացը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու նախագիծը:

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ մեզ մոտ ֆոլաթթուն և երկաթը ոչ թե պակաս են, այլ մի բան էլ ավել են: Այս ծրագիրը շատ վտանգների առաջ կկանգնեցնի և՛ այսօրվա, և՛ վաղվա սերնդին: Հղիները, երեխաները եթե ֆոլաթթվի կամ երկաթի կարիք ունեն, թող ստանան, ոչ թե ամբողջ ժողովրդին դրանք տան ու առաջանան տարբեր տեսակի խնդիրներ. հո ամբողջ հայ ազգը հղի չէ՞, մենք ունենք նաև տղամարդիկ»,-ասաց Մ. Հակոբյանը:

Ըստ Մ. Արիստակեսյանի՝ մեծ ծավալով ամբողջ ժողովրդին դրանք տալը (հաշվի չառնելով, որ կան մարդիկ, ովքեր երկաթի ու ֆոլաթթվի ավելցուկ ունեն) շատ սխալ է. «Խոսում են միայն պակասի մասին, իսկ դրանց ավելցուկի մասին ոչ-ոք չի խոսում: Երբ օրգանիզմում կա երկաթի ավելցուկ, ապա առաջացնում է ազատ ռադիկալներ, որոնք կարող են դառնալ քաղցկեղի և այլ հիվանդությունների հարուցիչներ:

Դրա համար մենք առաջարկում են Ռուսաստանի օրինակին հետևել ու հարստացնել ոչ թե ամբողջ ալյուրը, այլ որոշակի քանակություն, որ մարդիկ ընտրեն՝ որը գնել»:

Կարդացեք նաև

Կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանը նկատեց՝ երկաթ էլ կա, երկաթ էլ. «Ուզում են հավելել երկաթի սուլֆատ, որը երկաթի պրեպարատների առաջին սերնդի դեղամիջոցներից է և, օրինակ, 2009թ. Ռուսաստանում արգելվել է դա տալ հղի կանանց: Երկաթի սուլֆատ պարունակող պրեպարատներն արգելված են Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում: Երկաթի միացություններից ամենաթունավորն է համարվում, ստամոքսի շատ ուժեղ գրգռիչ է, կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը և այլն: Երկաթի սուլֆատի վնասակարության մասին շատ-շատ հոդվածներ կարելի է կարդալ:

Այս օրինագծի ընդունումը կհանգեցնի ազգային աղետի: Մեր ալյուրին ցանկանում են հավելել 1կգ-ին՝ 1.3 մլ/գրամ ֆոլաթթու: Նախ՝ Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որ կարողանա տարբերել ֆոլաթթուն: Հետո՝ մենք ունենք Չիլիի փորձը, որտեղ 2007թ. կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ֆորտիֆիկացումից առաջ և հետո քաղցկեղով հիվանդների թիվն աճել է: Համեմատությունը ցույց է տվել, որ 45-50 տարիքային խմբում հաստաղիքի քաղցկեղը կրկնապատկվել է, իսկ կրծկագեղձի քաղցկեղը՝ գրեթե եռապատկվել: Քաղցկեղի աճը տեղի է ունեցել ֆոլաթթվի բարձր դոզայի հետևանքով: Չիլիի բնակիչը միջինը ուտում է օրեկան 200 գրամ հաց, մենք՝ օրական մոտ 400 գրամ, Չիլիում բարձրացված դոզան եղել է 1կգ-ին՝ 2200 միկրոգրամ, մեզ մոտ՝ 1.3 մլ/գրամ են ուզում հավելել, այսինքն՝ մոտ կրկնակի պակաս, բայց մենք էլ կրկնակի ավել հաց ենք ուտում: Ստացվում է՝ նույն դոզան: Այսինքն՝ ուզում ենք չիլիական սցենարի կրկնությո՞ւնը, քաղցկեղի եռապատկո՞ւմը Հայաստանում: Եթե այս օրինագիծն ընդունվի, ապա դա միանգամայն հնարավոր է:

Բացի այդ՝ չկա որևէ երկիր, որ ալյուրը հարստացնելու գերդոզավորում չգրանցի, իսկ ֆոլաթթուն մի նյութ է, որն ի վիճակի է մասնակցելու ԴՆԹ-ի սինթեզին, այսինքն՝ բնական վիտամինի փոխարեն՝ սինթետիկ նյութն է մասնակցելու ԴՆԹ-ի սինթեզին: Պատկերացրեք, թե դա ինչ վտանգներով է հղի, ինչպիսի մուտացիաներ կարող է առաջացնել»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս