Օգտակար ըմպելիք՝ վարիկոզային երակները կանխարգելելու համար
Վարիկոզային երակները լայնացած երակներ են, որոնք ունեն մուգ մանուշակագույն կամ կարմիր գույն: Դրանք կարող են ի հայտ գալ սովորաբար ոտքերի ետևի հատվածում: Վարիկոզային երակներն առաջանում են, երբ երակների փականները թուլանում են և դադարում նորմալ աշխատել, ինչի հետևանքով էլ երակները խցանվում են:
Վարիկոզային երակների զարգացման ռիսկերը
Կան մի քանի գործոններ, որոնք վարիկոզային երակների առաջացման պատճառ են դառնում: Դրանցից են՝
1. Տարիքը
Տարիքին զուգահեռ՝ երակների փականները թուլանում են և կորցնում իրենց էլաստիկությունը:
2. Հորմոնալ փոփոխություններ
Հորմոնների փոփոխությունը, հատկապես՝ էստրոգենի և պրոգեստերոնի, կարող են խթանել վարիկոզային երակների առաջացումը:
3. Քիչ շարժունակություն
Երկար ժամանակ նստած մնալը կամ կանգնելը կարող է երակներում ճնշում առաջացնել, ինչն էլ կհանգեցնի վարիկոզային երակների առաջացման:
4. Կենսակերպը
Եթե ծխում եք, հավանական է, որ վարիկոզային երակներ կառաջանան՝ ստորին վերջույթների անբավարարության պատճառով:
Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզային երակները
1. Կանոնավոր կեպով մարզվեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոտքերին
2. Կարգավորեք քաշը, որպեսզի չափազանց շատ ճնշում չընկնի ոտքերի վրա
3. Հանգստանալիս ոտքերը վեր պահեք
4. Կերեք քիչ աղ և շատ մանրաթելեր:
5. Երկար ժամանակով մի նստեք կամ կանգնեք:
6. Պատրաստեք այս հրաշալի ըմպելիքը և ամեն օր խմեք այն:
Առողջարար ըմպելիքներ՝ վարիկոզային երակները կանխարգելելու համար
Բաղադրություն
- Կես բազուկ
- Կես փոքր արքայախնձոր
- Նեխուրի 2 ձողիկ
- Քառորդ կիտրոնի հյութ
- 1.5 սմ կոճապղեղ
Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ և լավ հարեք: Ամեն առավոտ այս հյութը խմելը կօգնի կանխարգելել վարիկոզային երակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը