Բաժիններ՝

ԵՄ-ն մեկուկես անգամ կավելացնի Կենտրոնական Ասիայի երկրներին տրամադրվելիք օգնությունը

ԵՄ-ն 2014-2020թթ. մեկուկես անգամ կավելացնի Կենտրոնական Ասիայի երկրներին տրամադրվելիք օգնությունը՝ համեմատած նախորդ 7-ամյա ծրագրի հետ՝ մինչև 1,068 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան Յուրի Շտերկը:

«Կենտրոնական Ասիայի երկրները հաստատել են իրենց հետաքրքրությունը ԵՄ-ին ինտեգրվելու հարցում, այդ իսկ պատճառով համագործակցության պորտֆելը զգալի ավելացել է»,-RIA Novosti-ն մեջբերում է նրա խոսքերը:

«Աշխարհաքաղաքական կոնտեքստը պայմանավորված է ԵՏՄ անդամ երկրների հարաբերությունների ճշգրտմամբ, ինչպես նաև Ռուսաստանի մասնակցությամբ մյուս ինտեգրացիոն գործընթացներով»,-բացատրել է ԵՄ ներկայացուցչության ղեկավարը:

«Տարածաշրջանային անվտանգության հարցերը, այդ թվում՝ թրմաշրջանառության, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում մարտահրավերները առանցքային են համատեղ աշխատանքում»,-նշել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031