Բաժիններ՝

Նյու Ջերսիի նահանգապետը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

ԱՄՙՆ Հանրապետական կուսակցությունից Քրիս Քրիստին պաշտոնապես հայտարարել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկության մասին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:

«Արդարությունն ու ծանր որոշումներն այսօր կհանգեցնեն զարգացմանն ու վաղվա նոր հնարավորություններին»,-ասել է քաղաքական գործիչն իր նախկին դպրոցում ունեցած ելույթի ժամանակ:

2010 թվականից Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստին Հանրապետական կուսակցությունից արդեն 14-րդ թեկնածուն է, ով իր ուժերը կփորձի ԱՄՆ նախագահական քարոզարշավում:

Նրանից բացի՝ հանրապետական թեկնածուներ են համարվում միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն ու այդ նահանգի նախկին նահնագապետ Ջեբ Բուշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031