
«Յուվենթուսը» 12,5 մլն եվրո է առաջարկել «Չելսիին» Օսկարի համար

«Կապույտների» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը կարող է փոխարինել Պոլ Պոգբային:
«Յուվենթուսը» սկսել է բանակցությունները «Չելսիի» հետ` առաջարկելով անգլիական ակումբին 9 մլն եվրո: Սակայն այդ գումարն ավելի քան 2 անգամ փոքր է այն գումարից (25 մլն եվրո), որը «Չելսին» վճարել է «Ինտերնասիոնալին» 2012 թ.` Օսկարին ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Ծեր սենյորան» քննարկում է մեկ մրցաշրջանով վարձակալության տարբերակը՝ հետագայում ֆուտբոլիստին գնելու հեռանկարով:
Այս մրցաշրջանում Օսկարը «Չելսիի» կազմում պաշտոնական 41 խաղերի ընթացքում խփել է 7 գոլ:
Բրազիլացու հետ միասին միջին շրջանը կուժեղացնի Սամի Խեդիրան, ով արդեն անցել է զննումը Թուրինում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը