Kicker. «Բավարիան» հետաքրքրված է Անխել Դի Մարիայի ծառայություններով
Մյունհենցիների տեխնիկական նախագահ Միխաել Րեշկեն արդեն զանգահարել է «Մանչեսթեր Յունայթեդի» մենեջերներին: Ինչպես հաղորդում է Kicker-ը, Րեշկեն կապվել է «Կարմիր սատանաների» ներկայացուցիչների հետ և քննարկել է տրանսֆերի հնարավոր իրականացումը: «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին՝ հետաքրքրված է Բաստիան Շվայնշտայգերի և Դանտեի ծառայություններով, ինչն էլ կարող է օգնել թիմերի միջև գործարքի իրականացմանը: Անգլիական ակումբը Դի Մարիային ձեռք է բերել 2014 թ. ամռանը` 75 մլն եվրոյով: Հարկ է նշել, որ Դի Մարիան իրեն լավ չի զգում Անգլիայում այն բանից հետո, երբ նրա տուն գողեր էին մտել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը