Հիլ` նրբագեղ կառուցվածք պարգևող համեմունքների արքա
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճարպերն այրող բաղադրատոմսի պատրաստման և օգտագործման եղանակը, տեղեկություններ բույսի պատմության և կենսաբանական կառուցվածքի մասին և նաև` հիլ բառի ստուգաբանման արդյունքները։
Թարմացնող ըմպելիք, որն ունի ճարպերն այրող ազդեցություն
Հարկավոր է`
- Դաղձի մանրացրած տերև` 60 գ թարմ (կամ 30 գ չոր)։
- Կոճապղպեղի մանրացրած (քերուկ) կամ փոշիացրած արմատ` 4 գ։
- Հիլի սերմ` 1 գ ամբողջական կամ 2 գ փոշի։
- Նարնջի և կիտրոնի հյութեր, համապատասխանորեն` 30 մլ և 80 մլ։
- Մեղր` 1 ճ/գ։
Պատրաստման եղանակը
Հիլի սերմը մանրացրեք անմիջապես օգտագործելուց առաջ, խառնեք կոճապղպեղի ու դաղձի հետ, 30-60 րոպե թրմեք 500 մլ եռջրի մեջ, քամեք, ավելացրեք հյութերը, լուծեք մեղրը։
Ինչպես օգտագործել
Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր, կրկնեք ըստ անհրաժեշտության։ Դաշտանի շրջանում չխմել։
Նիհարեցնող ըմպելիքների մասին
- Շատերի մոտ գեղեցիկ կառուցվածք «կերտելու» բնական ցանկությունը վերածվում է մոլուցքի, արդյունքում` խախտվում է օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ընթացքը, և կարող են զարգանալ հորմոնալ բնույթի և այլ հիվանդություններ։
- Դա տեղի է ունենում. երբ չեն պահպանվում բաղադրատոմսի չափաբաժինները, հաշվի չեն առնվում բաղադրիչներին վերաբերող հակացուցումները, օրգանիզմի առանձնահատկությունները և այլ հանգամանքներ։
- Ձեր ուշադրությանը ներկայացված ըմպելիքը վերցված է իմ «Կոճապղպեղ, նույնն է` իմբիր» նյութից, որը տպագրվել է «168 Ժամում» (3 փետրվարի, 2011թ.)։
Բույսի նկարագիրը
- Կոճապղպեղազգի բույս է` կոճապղպեղի և կուրկումայի (քրքում) մոտ ազգականը։ Ի տարբերություն դրանց` ունի նաև ծաղկակիր կարճ ցողուններ և բազմանում է ոչ միայն կոճղարմատի կտորներով, այլ նաև սերմերով։
- Պտուղն օվալաձև եռաբույն տուփիկ է, հասունացման շրջանը մոտ 9 ամիս է։ Չհասունացած պտուղները չորացնում են արևի տակ կամ հատուկ չորանոցներում այնպես, որ չվնասվի պատիճը, և պահպանվի սերմի բուրմունքը։
- Հայրենիքը Հնդկաստանի արևելքն է և Շրի Լանկան, մշակվում է նաև Կենտրոնական Ամերիկայում։
- Հիլի ամբողջական սերմը դասվում է առավել հարգի և արժեքավոր մթերքների շարքում։
- Հիլը հայտնի է եղել հին աշխարհում, հիշատակվել է Պիոսկորիդիսի և Պլինիուս Ավագի գրքերում։ Կարծել են, որ այդ համեմունքից ստացված պատրաստուկներով հնարավոր է բուժել ցանկացած հիվանդություն։ Հիլն իրավամբ համարվել է համեմունքների արքա։
Բառի ստուգաբանումը` ըստ գրանշանների այբբենական կարգաթվերի և թվային արժեքների
- Հ- այբուբենի 16-րդ գրանիշն է։
- Ի-11-րդ գրանիշն է
- Լ- 12-րդ գրանիշն է։
Հիլ=16+11+12=39
Հիլ=30+9=12=10-2=1+2=3
Յուրաքանչյուր գրանիշ ունի իր թվային արժեքը և նաև գաղափարնիշ է.
30=Լ=Լույս
9=Թ=Թագավոր (=թուր)
10=Ժ=Ժամանակ
2=Բ=բանական (=բովանդակ)
3=Գ=Գոյ։
- Այս բոլորը կարծես թեգ ճշմարտանման է։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: