Բաժիններ՝

Վերջին 9 ամսում զինյալների թիվն աշխարհում ավելացել է մոտ 70 տոկոսով. ՄԱԿ ԱԽ-ի զեկույց

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` պաշտոնական տվյալներով աշխարհի ավելի քան 100 երկրի ավելի քան 25.000 օտարազգի զինյալներ մասնակցում են զինված հակամարտությունների ու իրականացնում են ահաբեկչական գործունեություն:

Այս մասին նշված է ՄԱԿ ԱԽ-ի զեկույցում: Պաշտոնյաները ենթադրում են, որ իրական թվերն էլ ավելի մեծ են: Աշխարհի երկրների ավելի քան կեսն իրենց ներկայացուցիչներն ունեն «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» իսլամական ահաբեկչական խմբավորումների շարքերում:

Համայն աշխարհում վերջին 9 ամսում զինյալների թիվն ավելացել է մոտ 70 տոկոսով: Այդ ծայրահեղականները ներկայացնում են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ անվտանգության սպառնալիք:

Փաստաթղթում ընդգծվում է համացանցի և սոցցանցերի վրա այդ գործընթացների ազդեցությունը: Արմատականացումը տեղի է ունենում ավելի, քան երբևէ, և որ ծայրահեղականների հիմնական հոսքն ուղղվում է Սիրիա, Իրաք ու Լիբիա:

Փաստաթղթում ահաբեկչական սպառնալիքի տարածման համար առավել խոցելի երկրներ են անվանվել Թունիսը, Մարոկկոն, Ֆրանսիան ու Ռուսաստանը: Այդ երկիրներն ահաբեկչական խմբավորումներին մատակարարում են մեծ թվով ծայրահեղականները:

Այն ծայրահեղականները, որոնք արդեն իսկ վերադարձել են կամ ապագայում վերադառնալու են իրենց հայրենի երկրները, նույնպես կարող են սպառնալիք ներկայացնել ազգային ու միջազգային անվտանգության համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս