Ինթիգամ Ալիևը «ադրբեջանական Մագնիտսկին» է. Freedom House

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, ինչ Ադրբեջանի իշխանությունները բուժօգնություն ստանալու հարցում մերժել են դատապարտված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին.

«Դա անմարդկային է, երբ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին բուժօգնություն ցուցաբերելուց, ում կեղծ մեղադրանքով դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման: Ներկայումս թիկունքի վնասվածքի պատճառով նա չի կարողանում նստել և նորմալ շարժվել, ինչը վիթխարի ցավ է պատճառում նրան:

Ինթիգամ Ալիևի նկատմամբ նման ամոթալի վերաբերմունքը հիշեցնում է 2009 թվականին Ռուսաստանում Սերգեյ Մագնիտսկու գործը: Դրա համար էլ մենք Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք Ալիևի, ինչպես նաև կարիքավոր մյուս  քաղբանտարկյալների համար ապահովել անհապաղ ու անհրաժեշտ բուժօգնություն»:

Հիշեցնենք, որ ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում:

Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և 2012 թվականի դեկտեմբերին (գրեթե 3 տարի անց) ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը:

Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը:

Տեսանյութեր

Լրահոս