ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցումը կլինի եվրոպական անվտանգության տակ դրված ական. Գրուշկո
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցումը կվերածվի եվրոպական անվտանգության տակ դրված ականի:
Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ում հասկանում են դա:
Գրուշկոն հիշեցրել է, որ Բուխարեստի գագաթաժողովի արդյունքներով որոշում է ընդունվել, որ Վրաստանն ու Ուկրաինան դառնալու են ՆԱՏՕ-ի անդամներ, ինչի իրագործումը համարել է անհնար.
«Դա փաստացիորեն անհնար սցենար է, քանի որ բոլորը հասկանում են, որ դա կվերածվի եվրոպական անվտանգության տակ դրված խոշոր ականի: Դրա համար էլ չեմ կարծում, թե կան բազմաթիվ խանդավառներ, որոնք իսկապես մտածում են դաշինքին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության հեռանկարի մասին»: