Բաժիններ՝

«Մենք հաճախ ենք տեսնելու նման դեպքեր հատկապես Սյունքիում»

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Գորիսի Սդղի գյոլ կոչվող մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, սակայն, որ չէր ցանականա այդ դեպքերը մեկնաբանել Բուդաղյանների փաստաբանի կարգավիճակով. «Բուդաղյաններն իրենց գործի ընթացքը տեսնում են անկախ այս հաջորդող դեպքերից: Մենք մեր գործը լավ ենք պատկերացնում: Այն վերաբվերվում է 2013թ. հունիսի 1-ի իրադարձություններին: Եվ հետագա իրադարձություններն, իհարկե, ինչ-որ տեղ մեզ համար կանխատեսելի էին»:

Փաստաբանն ասաց, որ միջադեպն իրենց համար կանխատեսելի էր այն առումով, որ անպատժելիության մթնոլորտը պարարտ հող է ստեղծում նման դեպքերի համար:

«Իսկ այն, որ 2013թ. հունիսի 1-ից գործում է անպատժելիության կանխավարկած որոշ մարդկանց նկատմամբ, դա մենք բոլորս տեսնում ենք: Անմեղության կանխավարկածը, ցավոք, փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով այդ անձանց նկատմամբ, և դրա հետևանքները մենք դեռ երկար կզգանք, և ես վատ կանխատեսումներ ունեմ, որ մենք հաճախ ենք տեսնելու նման դեպքեր հատկապես Սյունքիում, եթե մարդիկ չտեսնեն, չհամոզվեն, որ արդարադատությունը կարող է կայանալ, չտեսնեն, որ մեղավորներն անխուսափելիորեն ենթարկվում են քրեական պատասխանատվության»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ.Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաեւ այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ.Զաքարյանին  աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս