Բաժիններ՝

ԱՄՆ պաշտպանության նախարարը Չինաստանին կոչ է արել դադարեցնել արհեստական կղզիների կառուցումը

BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը դիմել է Չինաստանի իշխանություններին` խնդրելով դադարեցնել Հարավ-Չինական ծովի վիճելի հատվածներում արհեստական կղզիների կառուցումը:

Քարթերն իր ասիական շրջագայության շրջանակներում ընդգծել է, որ վիճելի տարածքներում Պեկինի գործողությունները հանգեցնում են իրավիճակի անկայունացմանը: Նա խոստացել է, որ ԱՄՆ-ը մնալու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության երաշխավոր:

Չինաստանը Հարավ-Չինական ծովում հավակնում է բազմաթիվ կղզիների, ժայռերի ու խութերի, որոնց հանդեպ իրենց իրավունքների մասին հայտարարում են նաև Ֆիլիպինները, Վիետնամը, Մալայզիան ու Բրունեյը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031