Բաժիններ՝

Ռուսական բանակն ունակ է 4 օրում գրավել Բալթյան երկրներն ու Կիևը. ՆԱՏՕ-ի գեներալ

Lenta.ru-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ, չեխ գեներալ Պետր Պավելը հայտարարել է, որ ռուսական բանակն ունակ է Մերձբալթյան երկրները գրավել երկու օրվա ընթացքում, ինչպես նաև ունակ է նույն ժամկետում գրավել Կիևը:

Պավելը կարծում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող ադեկվատ արձագանքել այդ իրավիճակին: Նրա խոսքերով` Մոսկվան կարող է Մերձբալթյան երկրների վրա հարձակվելու մասին որոշում ընդունել հաշվված ժամերի ընթացքում, մինչդեռ ՆԱՏՕ-ն, որի մեջ մտնում է 28 երկիր, կծախսի շատ ժամանակ` միասնական դիրքորոշում մշակելու համար:

Գեներալն այդ մասին հայտարարել է Պրահայում տեղի ունեցած «Մեր անվտանգությունը» կոնֆերանսի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031