Բաժիններ՝

ԻՊ-ի ամբողջական ջախջախման համար կպահանջվեն տարիներ. Սթոլթենբերգ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամբողջական ջախջախման համար կպահանջվեն տարիներ.

«Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք ներդրում են ունենում ԻՊ-ի դեմ պայքարում, պետք է տրամադրվեն երկարատև ջանքերի: Ինչպես ընդգծվել է, ԻՊ-ի դեմ կամպանիան շատ բարդ առաջադրանք է, իսկ դրա իրագործումը պահանջում է ժամանակ»:

Երբ Սթոլթենբերգին խնդրել են կոնկրետացնել առաջադրանքը կատարելու ժամկետները, նա հայտարարել է. «Դա նշանակում է տարիներ: Հեռանկարում մենք պատրաստելու ենք տեղի ուժեր, որպեսզի նրանք իրենք ի վիճակի լինեն մտահոգվելու իրենց անվտանգության մասին: Այդ առաջադրանքի կատարումը հաշվարկված է երակարաժամկետ հեռանկարի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս