Բաժիններ՝

Ռուսաստանը գնալով ավելի ագրեսիվ դիրքորոշում է որդեգրում Ուկրաինայի հանդեպ. Օբամա

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է նրանում, որ նա գնալով ավելի ագրեսիվ դիրքորոշում է որդեգրում Ուկրաինայի հանդեպ: Օբաման այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո.

«Մենք հնարավորություն ենք ունեցել քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի՝ գնալով ավելի ագրեսիվ դարձող դիրքորոշումը»:

Հանդիպման ժամանակ Օբաման ու Սթոլթենբերգն ընդգծել են, որ անհրաժեշտ է, որպեսզի հակամարտող կողմերը հարգեն Մինսկյան համաձայնագրերը, որոնք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ գնալով ավելի շատ կարող են հանդիսանալ դեպի խաղաղություն տանող ուղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031