![](/banners/BeFunky-design.jpg)
Կարմիր ծովում առաջացել են երկու նոր կղզիներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_bbe19144447a28bc4e72c3e133f2b935.jpg)
Nature Communications պարբերականի փոխանցմամբ՝ Կարմիր ծովում առաջացել են երկու նոր կղզիներ: Երկրաբանները հայտարարել են, որ կղզիներն ունեն հրաբխային ծագում:
2011 և 2013 թվակններին հրաբուխների ժայթքումների արդյունքում առաջացած այդ կղզիները համալրել են Եմենին պատկանող Էզ-Զոբայր արշիպելագը: Հաղորդվել է նաև, որ 2013 թվականից կղզիները վնասվում են քամու ու առափնյա քայքայման պատճառով:
Ստացված տվյալները վկայում են, որ Էզ-Զուբայր արշիպելագը կարող է լինել նախկինում անհայտ հրաբխային ակտիվության գոտու մասնիկ: