Էրդողանին զայրացրել է Թուրքիայի մասին The New York Times-ի հոդվածը

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կտրուկ դատապարտել է ամերիկյան The New York Times թերթում մայիսի 22-ին հրատարակված խմբագրական հոդվածը:  «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում» խորագրով հոդվածը նվիրված է եղել Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հոդվածում Էրդողանը մեղադրվել է ընդդիմությանը հալածելու մեջ: Մասնավորապես, թերթը գրել է, որ Թուրքիան դեռ չի իմացել նման մութ և ահաբեկող ընտրական կամպանիա, և, որ Էրդողանը ճշմարտության հանդեպ գնալով դրսևորում է ավելի մեծ անհանդուրժողականություն:

Էրդողանը հայտարարել է. «Թերթն ուղիղ ձևով ամերիկյան վարչակազմին ասում է, թե որ քաղաքականությանը հետևի: Լրագրողները պետք է իմանան իրենց տեղը: Որպես թերթ՝ դու պետք է իմանաս քո տեղը: Դու միջամտում ես Թուրքիայի գործերին, երբ գրում ես այդպիսի բաներ: Հրապարակելով նման հոդված, դու դուրս ես գալիս ազատության սահմաններից»:

Տեսանյութեր

Լրահոս