Ռուսաստանը մտադիր է առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը. Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի երեկվա բանակցությունների գլխավոր թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Մամեդյարովը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կատարելապես հստակ ցանկանում է առաջ տանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Մամեդյարովի խոսքերով՝ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով ստորագրվել է համագործակցության և հետագա երկու տարիներին երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ անցկացնելու մասին փաստաթուղթ:

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության հետ կապված՝ Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքական դոկտրինը դիտարկում է՝ ելնելով երկյրի ազգային շահերից: Մամեդյարովը ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելը շաղկապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Տեսանյութեր

Լրահոս