ԱՄՆ-ը միջամտում է Վրաստանի ներքին գործերին. Բուրջանաձե

Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջամտում է երկրի ներքին գործերին ու հովանավորում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը.

«Պուտինին քննադատող «Ազգային շարժումն» այնքան արժեքավոր է Արևմուտքի համար, որ նա աչք է փակում ամեն ինչի վրա: Ամերիկացիները նաև այսօր անում են ամեն բան, որպեսզի ընտրությունների միջոցով իշխանության բերեն արևմտամետ ուժին:

Ակնհայտ է, որ Բիձինա Իվանիշվիլին (նախկին վարչապետ) չի կարող քայլ անել՝ առանց Արևմուտքի: Նրա ֆինանսների 80 տոկոսը գտնվում է արևմտյան բանկերում, և նա հոգ է տանում դրանց մասին»:

Բուրջանաձեն վստահեցրել է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը միջամտում է երկրում լուրջ որոշումների ընդունմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031