Բաժիններ՝

Քեմերոնն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ 30 րոպեանոց հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը:

Այս մասին հայտարարել է Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը: Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնի ու Մոսկվայի միջև կան լուրջ տարաձայնություններ, սակայն ներկայումս անհրաժեշտ է ապահովել մինսկյան համաձայնագրերի իրագործումը:

Սիրիայի հետ կապված՝ Քեմերոնն ու Պուտինը համաձայնության են եկել, որ երկու երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները պետք է հանդիպեն և փորձեն վերսկսել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման մասին բանակցությունները:

Քեմերոնն ընդգծել է, որ իր կարծիքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող մասնակցել սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031