Վրաստանը շարունակում է եվրոպական ինտեգրումը՝ հակամարտության մեջ չմտնելով ՌԴ-ի հետ. Աբաշիձե

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հայտարարել է, որՎրաստանը շարունակում է եվրոպական ինտեգրումը՝ չափազանց վտանգավոր հակամարտության մեջ չմտնելով Ռուսաստանի հետ:

Աբաշիձեն նման կերպ է մեկնաբանել մայիսի 21-22-ը Ռիգայում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը: Աբաշիձեն ընդգծել է, որ Վրաստանի այդ դիրքորոշումը տեսանելի է թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում:

Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը ենթադրաբար անցկացվելու է հունիսի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031