Բաժիններ՝

Պորոշենկոն ուղիղ մեկ տարի առաջ ընտրվեց Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Корреспондент.net‎-ի փոխանցմամբ՝ ուղիղ մեկ տարի առաջ Պյոտր Պորոշենկոն հաղթանակ տարավ Ուկրաինայում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում, որոնց մասնակցել է 20 թեկնածու:

Ուկրաինայի ԿԸՀ-ի արձանագրության համաձայն՝ Պորոշենկոյի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած ընտրողների 54.7 տոկոսը` 9.857.308 մարդ: «Բատկիվշչինա» ընկերության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 12.81 տոկոսը՝ 2.310.050 մարդ:

«Արմատական» կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն էլ հավաքել էր քվեների 8.32 տոկոսը՝ 1.500.377 մարդ: Պորոշենկոն իր ընտրական կամպանիայի վրա ծախսել է մոտ 96.5 միլիոն գրիվնա:

Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չէր մասնակցել Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս