Բաժիններ՝

Աստանայում մեկնարկում են սիրիական ընդդիմության բանակցությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-27-ն Աստանայում տեղի կունենան սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ը:

Բանակցություններն անցկացվելու են դռնփակ պայմաններում: Ակնկալվում է, որ հանդիպումից հետո դրա մասնակիցները կտան մամուլի ասուլիս և կհայտնեն հաջորդ հանդիպման անցկացման ժամկետի ու վայրի մասին:

Ավելի վաղ սիրիական ընդդիմադիր ուժերի խումբը դիմել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խնդրելով միջնորդել Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցություններում:

Ղազախստանը որոշել է հարթակ տրամադրել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների երկխոսության համար և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ բանակցությունները հաջողությամբ անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031