Հանգստյան օրերին Սիբիրի անտառային հրդեհների տարածքը աճել է եռակի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիբիրի դաշնային օկրուգում անտառային հրդեհների տարածքը հանգստյան օրերին աճել է եռակի՝ 28.800 հեկտարից հասնելով մինչև 88.600 հեկտարի: Այս մասին հայտնել է Սիբիրի դաշնային օկրուգի Անտառտնտեսության դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հրդեհները մոլեգնում են Անդրբայկալի երկրամասում (41 հրդեհ, 57.400 հեկտար), Բուրյաթիայի Հանրապետությունում (34 հեկտար, 27.200 հեկտար), Տիվայի Հանրապետությունում (10 հրդեհ, 3700 հեկտար), Կրասնոյարսկի երկրամասում (1 հրդեհ, 33 հեկտար), Իրկուտսկի մարզում (4 հրդեհ, 125 հեկտար):
Վերջին օրերին հրշեջներին հաջողվել է մարել 58 հրդեհ՝ 24.300 հեկտարի վրա: Հրդեհները մարելու գործընթացում ներգրավված է ավելի քան 3300 մարդ և 535 միավոր տեխնիկա:
Սիբիրում հրդեհավտանգ սեզոնի սկսվելուց հետո գրանցվել է 3461 հրդեհ, որոնք առնչվել են մոտ 996.000 հեկտարի: Հրդեհների առաջացման հիմնական պատճառը տեղական բնակչության կողմից կրակի հետ անզգույշ վարվելն է: