Բաժիններ՝

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին դատապարտել են ութամսյա ազատազրկման

The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը դատապարտվել է ութամսյա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով կոռուպցիոն գործունեության մեջ: Ընդգծվում է, որ Օլմերթը տուգանվել է նաև 150.000 դոլարով:

Փաստաբանների խնդրանքով՝ դատարանը համաձայնվել է 45 օրով հետաձգել դատավճռի մտնելն ուժի մեջ, քանի դեռ դիտարկվում է փաստաբանների բողոքը: Ավելի վաղ դատարանն արդարացրել էր Օլմերթին, սակայն այժմ վերանայում է իր որոշումը:

Օլմերթը մեղադրվում է Holyland բնակելի համալիրի կառուցման ժամանակ կաշառքներ ստանալու մեջ: Նա կաշառք է ստացել նախագիծը փոխելու ու առաջ տանելու համար:

Այդ ամենն իրականացվել է 1993 թվականից մինչև 2000-ական թվականների կեսերն ընկած ժամանակահատվածում, երբ Օլմերթը զբաղեցրել է Երուսաղեմի քաղաքապետի ու Իսրայելի առևտրի ու արդյունաբերության նախարարի պաշտոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս