Չինաստանում գաղտնի բանակցություններ են անցկացվում Աֆղանստանի իշխանությունների ու «Թալիբանի» միջև. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Չինաստանի Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանի կենտրոն Ուրումչի քաղաքում գաղտնի բանակցություններ են անցկացվում պաշտոնական Քաբուլի ու «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների միջև:
Տվյալ բանակցությունների հիմնական նպատակն Աֆղանստանում լայնամասշտաբ խաղաղ երկխոսության հաստատումն է: Չինաստանում տարվող բանակցությունների առանձնահատուկ կողմն այն է, որ դրանց մասնակցում է Աֆղանստանի նախագահի խորհրդական Մոհամմադ Մասում Ստանիկզայը, ով շուտով կարող է գլխավորել երկրի պաշտպանության նախարարությունը:
Մայիսի սկզբին Աֆղանստանում առնվազն 3000 ընտանիք հարկադրված է եղել իր տները՝ կապված «Թալիբանի» զինյալների դեմ կառավարական ուժերի առաջիկա հատուկ գործողության հետ: