Բաժիններ՝

Հնդկաստանում անոմալ շոգերի պատճառով մի քանի օրում մահացել է 300 մարդ

The Times of India-ի փոխանցմամբ` Հնդկաստանում անոմալ շոգ եղանակի հետևանքով վերջին օրերին մահացել է 335 մարդ: Օդերևութաբանների կանխատեսմամբ` ջերմաստիճանը շարունակելու է բարձրանալ:

Ամենաշոգ եղանակը հաստատվել է Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ և Տելանգանա նահանգներում: Դրանցում ջերմաստիճանը նորման գերազանցել է 5-7 աստիճանով և հասել է 48 աստիճանի: Մեկ օրում` մայիսի 23-ին, այդ նահանգներում մահացել է 135 մարդ, որոնց մեծ մասը եղել են սևագործ բանվորներ:

Իրավիճակը վատթարացնում է այն, որ շատ շրջաններում զգացվում է ջրի պակաս: Տելանգանա նահանգում ջրմաստիճանի նախկին ռեկորդը գրանցվել է 1947 թվականին: Այն ժամանակ օդի ջերմաստիճանը հասել էր մինչև 47.2 աստիճանի:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս