Բաժիններ՝

Եմենի շիա ապստամբները ոչնչացրել են Սաուդյան Արաբիայի օդուժի F-16 տիպի կործանիչ. մամուլ

Yemen Post թերթի փոխանցմամբ` Եմենի շիա ապստամբները մայրաքաղաք Սանայից ոչ հեռու ընկած տարածքում կործանել են միջազգային դաշինքի կազմում ռազմական գործողություններից մասնակցող Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-16 տիպի կործանիչ:

Այս մասին նշված է թերթի Twitter-յան էջում: Ինքնաթիռը կործանվել է Բանի Հարետ օկրուգում: Թերթը ներկայացրել է այրվող ինքնաթիռի ու նրա բեկորների լուսանկարները, որոնցից մեկի վրա երևում է «Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժեր» գրությունը:

Կործանիչի օդաչուին դեռ չի հաջողվել հայտնաբերել, նրան որոնելու աշխատանքներում ներգրավված է մոտ 100 շիա ապստամբ: Զինյալները դեպքի վայրում հայտնաբերել են չօգտագործված հրթիռներ: Կործանիչի խոցման մասին դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն:

Մայիսի 10-ին էլ Եմենում կործանել են Մարոկկոյի ռազմաօդային ուժերի F-16 տիպի կործանիչ, որը հարվածներ էր հասցնում շիա ապստամբների դիրքերին: Օդաչուի դիակը հաջողվել էր հայտնաբերել հինգ օր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս