Կարկտահարություն Շիրակի և Արարատի մարզերում
Մայիսի 23-ին, ժամը 20.55-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հայրենյանց, Թորոսգյուղ, Փոքրաշեն և Արփենի և Արարատի մարզի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերի տարածքներում տեղացել է կարկուտ. վնասի չափերը ճշտվում են:
Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: