Ռիգայի գագաթաժողովը սենսացիոն չէ, սակայն կարևոր է. Մողերինի

ZN.UA-ի փոխանցմամբ` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարել է, որ Ռիգայի գագաթաժողովը չի դառնա սենսացիոն, սակայն այն կարևոր իրադարձություն է ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» երկրների համար.

«Այսօր մենք նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունենք «Արևելյան գործընկերության» գծով գործընկերների հետ: Գագաթաժողովը սենսացիոն չէ, սակայն այն կարևոր է ինչպես ԵՄ-ի բնակիչների, այնպես էլ` «Արևելյան գործընկերության» երկրների բնակիչների համար»:

Մողերինին կարծում է, որ Ռիգայի գագաթաժողովը կդառնա պատմական նոր իրողություններում անցկացված առաջին գագաթաժողով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031