«Իրական փոփոխություններ իրականացնող գործակալները Բրյուսելում չէ, որ նստած են». Ռիչարդ Կիրակոսյանը` Ռիգայում

«Իրական փոփոխություններ իրականացնող գործակալները Բրյուսելում չէ, որ նստած են»,- այսօր Ռիգայում անցկացվող «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականությանը:

Նա նշեց, որ փոփոխություններ իրականացնող իրական գործակալները Բրյուսելում չէ, որ նստած են: Ըստ նրա՝ փոփոխությունների իրական գործակալները երիտասարդության և քաղաքացիական հասարակության շարքերում են: «Փոփոխությունը մեր ձեռքերում է, մեր երկրներում և Արևելյան գործընկերության երկրների միջև»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը` կարևորելով ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականության հարցում փոփոխություններում սեփական ուժերին և նոր գաղափարներին ապավինելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031