
Երևան-Սևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Մայիսի 20-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան-Սևան հատվածում` մարզի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թմեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 50-րդ կմ-ին բախվել են «Զիլ-130» մակնիշի 27 ՕS 488 և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 CM 437 պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինիս ուղևորը` 1961 թ. ծնված Է. Հ.-ը, հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: