Բաժիններ՝

Տոկիոյի գրախանութներից մեկում պատահաբար հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին առնչվող արժեքավոր փաստաթուղթ

The Asahi Shimbun-ի փոխանցմամբ՝ Տոկիոյի գրախանութներից մեկում պատահաբար հայտնաբերվել է արժեքավոր փաստաթուղթ, որն առնչվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին ու խորհրդային հետախուզությանը:

Խոսքը գնում է մի նամակի մասին, որը Ճապոնիայում խորհրդային հետախուզության գործակալ Ռիխարդ Զորգեին ուղարկել է նացիստական Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը:

Նամակը թվագրված է 1938 թվականի հոկտեմբերի 4-ին և նվիրված է Զորգեի ծննդյան 43-ամյակին: Նամակում ընդգծվում է Տոկիոյում գերմանական դիվանագիտական առաքելության աշխատանքում Զորգեի ունեցած խոշոր ներդրումը:

Հեգնանքն այն է, որ Ռիխարդ Զորգեն տվյալ ժամանակ աշխատում էր խորհրդային հետախուզության համար: Պատմաբաններն աս նամակը համարել են արժեքավոր, քանի որ դա վկայում է այն մասին, որ Երրորդ ռեյխի ղեկավարությունն ամբողջովին վստահել է խորհրդային լրտեսին:

Պատմական գտածոյի հեղինակը 71-ամյա Յոշիո Օկուդաիրան է, ով Տոկոյի խոշոր գրախանութներից մեկի օտար գրականության բաժնի ղեկավարն է: Նամակը տպագրված է տպագրական մեքենայով, նրա վրա առկա է Ռիբենտրոպի ստորագրությունը: Նամակին կցված է հենց իր՝ Ռիբենտրոպի լուսանկարը՝ ստորագրությամբ:

Ռիխարդ Զորգեն ճապոնական հակահետախուզության կողմից Տոկիոյում կալանավորվել է 1941 թվականի հոկտեմբերի 18-ին և մահապատժի է ենթարկվել 1944 թվականի նոյեմբերի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս