Ուկրաինայի ու Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը կարող է ընդունվել մինչև տարեվերջ. Հահն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը չի բացառել, որ ԵՄ-ն Ուկրաինայի ու Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմի վերացման մասին որոշում կընդունի այս տարի:

Վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին որոշումը չի ընդունվի Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ: Դրա հետ մեկտեղ՝ Եվրոպական հանձնաժողովը փորձում է դրական ազդանշաններ հասցեագրել Կիևին ու Թբիլիսիին՝ չբացառելով, որ դրական որոշումը կարող է ընդունվել մի քանի ամսվա ընթացքում:

Հահնը շատ հավանական է համարել, որ Եվրոպական հանձնաժողովն այդ մասին որոշում կընդունի մինչև ընթացիկ տարեվերջ: Դեռ հայտնի չէ, թե ընդհանրապես ինչ որոշումներ կընդունվեն մայիսի 21-22-ը կայանալիք Ռիգայի գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս