Վերնիսաժի գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ փորձաքննություն կնշանակվի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մի քանի ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո բավարարեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ «Վերնիսաժի» գործով դատավորը բավարարեց գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակվեց ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։
Դատարանի որոշմամբ՝ փորձաքննության կատարումը հանձնարարվեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» կենտրոնին։ Դատարանի որոշմամբ՝ փորձագետներին կառաջադրվեն մի շարք հարցեր, այդ թվում մեղսագրվող արարքներից յուրաքքնչյուրը կատարելու պահին Գոռ Առաքելյանի մոտ որևէ հոգեկան հիվանդություն եղել է, այդ թվում իրավիճակով պայմանավորված հոգեկան պաթոլոգիաներ առաջացել են, թե ոչ, եթե այո, դրանք նրանք զրկել են իր գործողություններին հաշիվ տալու հնարավորությունից, մեղսագրվող արարքերից յուրաքանչյուրը կատարելու պահին Գոռ Առաքելյանը եղել է մեղսունա՞կ, անմեղսունա՞կ, թե՞ սահմանափակ մեղսունակ, գտնվե՞լ է արդյոք աֆեկտի վիճակում, թե՞ ոչ, գտնվե՞լ է արդյոք այնպիսի հուզական վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, նրան ինչպիսի՞ անհատական հոգեբանական առանձնահատկություններ են բնորոշ, որոնք կարող էին էապես ազդել նրա վիճակի վրա: