Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Ուսուպաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին Բուդապեշտում մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին: Իր ելույթում Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն:
Ուսուպաշվիլին հիշեցրել է, որ անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանը վերապրել է ներքին ցնցումներ, քաղաքացիական պատերազմներ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, հարևան երկրի ներխուժում, և չնայած դրան՝ Վրաստանը քայլեր է ձեռնարկել պետականաշինության ու ժողովրդավարության ուղղությամբ:
Ուսուպաշվիլիի խոսքերով՝ առանց բարեկամների ու դաշնակիցների օգնության՝ Վրաստանը չէր կարողանա հասնել արդյունքի. «Վրաստանի եվրաատլանտյան կուրսը միայն նախագիծ չէր՝ ուղղված ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն:
Վրաստանը ցանկանում է լինել անվտանգ, ժողովրդավարական երկիր, ուր կլինի բաց շուկա և կպահպանվի օրենքի գերակայություն: Դեպի ՆԱՏՕ Վրաստանի շարժն անդառնալի է»: