Բաժիններ՝

Բաքվում այրվում է բարձրահարկ շենք. կա 10 զոհ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այրվում է 16 հարկանի շենք, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել 43 մարդ: Նրանցից 24-ը գտնվում է հիվանդանոցում, իսկ 9-ին օգնություն են ցուցաբերել տեղում: Ներկա դրությամբ հստակեցվում է զոհվածների ինքնությունը: Նրանցից մեկը հրդեհի ժամանակ իրեն նետել է շենքից:

Վերջին տվյալներով՝ հրդեհը տեղայնացված է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս