
Թուրքիայում կրակել են երաժշտական մրցույթին մասնակցել համարձակված 19-ամյա աղջկա վրա

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում 19-ամյա երգչուհի Մութլու Քայան հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, ինչի պատճառը եղել է այն, որ նա համաձայնվել է մասնակցել հեռուստատեսությամբ ցուցադրվող երաժշտական մրցույթի:
Երգչուհուն ծայրահեղ ծանր վիճակում հասցրել են հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Միջադեպը տեղի է ունցել մայիսի 18-ին ժամը 03.30-ին, Դիարբեքիրի նահանգում: Հարձակում գործած անձը ներթափանցել է երգչուհու տան այգի և կրակել է նրա ննջասենյակի պատուհանի ուղղությամբ:
Գնդակը դիպել է Մութլու Քայայի գլխին: Աղջկա հայրը պատմել է, որ հարձակման ժամանակ Քայան փորձելիս է եղել իր համարը (երգը): Չարագործին ձերբակալել են և տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Նրա ինքնությունը չի հաղորդվում: Մութլու Քայան սկսել է սպառնալիքներ ստանալ այն բանից հետո, ինչ հաղթհարել է երաժշտական մրցույթի ընտրական փուլը: